1991 դիտում
12:40 18-12-2018
Բնապահպանության նախարարության պատվիրակությունը մասնակցել է Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 24-րդ համաժողովին
Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Լեհաստանի Կատովիցե քաղաքում տեղի ունեցած Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 24-րդ համաժողովին, որին ներկա են եղել 200 երկրի 30 հազարից ավել պատվիրակ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարությունից, մասնակից երկրները ստորագրել են երեք հռչակագիր՝ ածխածնի երկօքսիդի արտանետումների կրճատման, անտառածածկ տարածքների ավելացման և էլեկտրամոբիլների շահագրոծումը խթանման վերաբերյալ։
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը համաժողովի շրջանակներում հանդիպումներ են ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի, Համաշխարհային բանկի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների տարածաշրջանային տնօրեն Բենուա Բոսկեի, Ֆրանսիայի, Արաբական միացյալ էմիրությունների, Հունաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և այլ պետությունների բնապահպանության նախարարների, Կլիմայի կոնվենցիայի քարտուղարության, միջազգային ֆինանսական, բնապահպանական, կլիմայական և դոնոր կառույցների ներկայացուցիչների հետ։
Դեկտեմբերի 11-ին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Կանաչ կլիմայի հիմնադրամի երկկողմ Հիմնական համաձայնագիրը։ Հայաստանի պատվիրակությունն անց է կացրել մամուլի ասուլիս, որի ժամանակ ներկայացվել են Հայաստանի բնապահպանության, մասնավորապես կլիմայական գործընթացների շրջանակներում կատարվող քայլերը։
Համաժողովի բարձրաստիճան հատվածի նիստի ժամանակ ունեցած իր ելույթում Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը նշել է, որ Կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության միջոցառումները Հայաստանի կառավարության քաղաքականության առաջնահերթություններից է, դրանք ներառված են բնապահապանական և ազգային զարգացման ծրագրերում։ Նախարարի պաշտոնակատարը շեշտել է, որ կլիմայական գործընթացներում մեր երկիրը տարածաշրջանում առաջատար դիրքերում է:
«Մենք վճռական ենք առաջիկա երեք տասնամյակների ընթացքում կրկնապատկել մեր երկրի ներկայիս անտառապատ տարածքները՝ կիրառելով գործընկերության և ֆինանսական գործիքները»,- նշել է Էրիկ Գրիգորյանը:
Նմանատիպ նյութեր
1303 դիտում
10:44 07-11-2022
ՀՀ նախագահը կմասնակցի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին
Այս բաժնից
880 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
775 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
685 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան