2167 դիտում
23:35 18-12-2018
Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մասնակցել է արդեն ավանդույթ դարձած «Բարեգործական դիվանագիտական Ամանորյա տոնավաճառ»-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 16-ին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մասնակցեց Օդեսայում արդեն ավանդույթ դարձած «Բարեգործական դիվանագիտական Ամանորյա տոնավաճառ»-ին:
Բացման արարողությանը ներկա էին Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը (Геннадий Труханов), Ուկրաինայի ԱԳՆ, մարզային և այլ պետական մարմինների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Տոնավաճառի հայկական տաղավարում ներկայացված էին հայկական ավանդական ուտեստներ, քաղցրավենիք, կոնյակ, ազգային հուշանվերներ, զարդեր և ազգությամբ հայ գեղանկարիչների աշխատանքներ:
Միջոցառման համերգային հատվածի ընթացքում ներկաներն առիթ ունեցան ունկնդրելու Օդեսայի հայ համայնքի «Արաքս» վոկալ խմբի և «Սուրբ Գրիգոր Լուսավորչի թոռներ» գրական-ազգագրական ստուդիայի սաների կատարումները:
«8-րդ բարեգործական դիվանագիտական Ամանորյա տոնավաճառ»-ի կազմակերպչական աշխատանքներում իր ակտիվ մասնակցությունն ունեցան Օդեսայի հայ համայնքի կանանց կոմիտեն և երիտասարդ մայրերի միությունը: Վաճառքից գոյացած հասույթը տրամադրվել է Օդեսայի թիվ 5 ծննդատանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
3123 դիտում
13:55 18-12-2017
Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մասնակցեց ամենամյա բարեգործական տոնավաճառին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2179 դիտում
14:09 13-12-2014
Ամանորյա բարեգործական տոնավաճառ՝ Երևանի քաղաքապետարանում. ֆոտոշարք
Այս բաժնից
670 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
715 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
706 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են