211652_close_icon
views-count1233 դիտում article-date 10:01 19-12-2018

Վճռաբեկ դատարանի վրա ճնշում չկա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, հակառակ ՀՀ քրեական վերաքննիչ դատարա­նի դատավոր Ալեքսանդր Ազարյանի հայտարարությունների, թե դատական համակարգի վրա բիրտ ճն­շում կա, այլ տեսակետ է հայտնել: «Վճռաբեկ դատարանի նկատմամբ երբեք որևէ ճնշում ոչ զգացել եմ, ոչ էլ կարող եմ ասել, որ այդպիսի միջոցներ ձեռնարկվել են դատավորներին ճնշելու տեսանկյունից»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է Ե. Խունդկարյանը: Ինչ վերաբերում է Ազարյանի հայտարարություններին, ապա Խունդկարյանը նկատել է. «Այն, ինչ ասել է պարոն Ազարյանը, ես հարկ չեմ համարի այդ խոսքերի գնահատա­կանը կամ վերլուծությունը տալ, դրա ճիշտ հասցեատերը կլինի հենց դատավոր Ազարյանը: Ինչ վերաբերում է դատավորների նկատմամբ ճնշում գործադրելուն, մենք ունենք համապատասխան կանոնակարգ օրենսգրքով, եթե որևէ դատավորի նկատմամբ որևէ ճնշում է գործադրվել, դատավորը պարտավոր է դրա մասին տեղյակ պահել համապատասխան մարմնին»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր