7361 դիտում
10:39 19-12-2018
Մի պահ արձանագրված աշխուժացումից հետո անշարժ գույքի շուկան վերստին պասիվանում է. «Հայոց աշխարհ»
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Մինչ Նիկոլ Փաշինյանը առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ անշարժ գույքի շուկայում աննախադեպ աշխուժություն է տիրում, վերջին շրջանում այստեղ սկսել են ի հայտ գալ մտահոգիչ երևույթներ։ Հատկապես առք ու վաճառքի ոլորտում։
Մասնավորապես պասիվացել է մայրաքաղաքի անշարժ գույքի շուկան։ Առք ու վաճառքի գործարքները, որոնք շուկայի հիմնական բնութագրիչներից են, հոկտեմբերին ոչ միայն չեն ավելացել, այլև կրճատվել են։ Ընդ որում՝ ոչ թե նախորդ ամսվա, ինչը որոշակի սեզոնային երևույթների հետևանք կարող է լինել, այլ նախորդ տարվա համեմատ։
Պաշտոնական տվյալներով, այս տարվա հոկտեմբերին Երևանում 2,6 տոկոսով ավելի քիչ անշարժ գույք է վաճառվել։ Վարչական շրջանների մեծ մասում գործարքները կրճատվել են։ Առանձին դեպքերում նվազումը կտրուկ է. ասենք, Արաբկիրում անշարժ գույքի առք ու վաճառքը պակաս է եղել 37, Նուբարաշենում՝ 25, Քանաքեռ-Զեյթունում՝ 15 տոկոսով։
Պասիվացման միտումը հոկտեմբերին արտահայտվել է նաև մայրաքաղաքի բնակարանային շուկայում։ Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ առք ու վաճառքի գործարքները կրճատվել են 1,5 տոկոսով։ Այս պայմաններում, թե ինչ աննախադեպ աշխուժության մասին է խոսում կառավարության ղեկավարի պաշտոնակատարը, դժվար է ասել։
Ակնհայտ է, որ մի պահ արձանագրված աշխուժացումից հետո շուկան վերստին պասիվանում է, ինչը մտահոգիչ է։ Տևական ժամանակ տիրող անկումային տրամադրություններից հետո տարեսկզբին մայրաքաղաքի բնակարանային շուկան հազիվհազ կարողացավ դուրս գալ այդ վիճակից։ Դրական սպասումները խորացան նաև իշխանափոխությունից հետո։ Սակայն կարճ ժամանակ անց պատկերը դարձյալ սկսել է փոխվել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3709 դիտում
10:13 11-04-2017
Անշարժ գույքի շուկան «նստել է» 23 տոկոսով. «Հայկական ժամանակ»
1808 դիտում
11:24 12-09-2020
Մեր անշարժ գույքի շուկան օտարերկրացիներին չի հետաքրքրում. Տնտեսական մեկնաբան
Այս բաժնից
775 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1030 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2326 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ