1748 դիտում
16:09 19-12-2018
Ժողովրդավարության վերադարձ. Washington Post-ը՝ Հայաստանում քաղաքական փոփոխությունների մասին
Ամերիկյան հեղինակավոր The Washington Post պարբերականը «Երեք երկիր, որտեղ 2018 թվականին ժողովրդավարությունը փաստացի վերադարձել է» խորագիրը կրող [url=https://www.washingtonpost.com/opinions/2018/12/17/three-countries-where-democracy-actually-staged-comeback/?utm_term=.14b07e940fe9]հոդվածում [/url]անդրադարձ է կատարել նաև Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին:
Պարբերականն ընդգծում է, որ 2018 թվականին Հայաստանը դրամատիկ շրջադարձ կատարեց:
«Երբ նախագահ Սերժ Սարգսյանը տասնամյակ իշխանության գլխին լինելուց հետո նախաձեռնեց իշխանությունը պահպանելու գործընթաց՝ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու և վարչապետ դառնալու ճանապարհով, ակտիվիստ դարձած լրագրող Նիկոլ Փաշինյանն օգտագործեց ժողովրդի զայրույթը, որպեսզի արմատապես փոխի երկրի ուղղությունը: Փաշինյանը քայլերթ իրականացրեց, որին հետևեցին բողոքի զանգվածային ցույցերը, որոնք կաթվածահար էին արել երկիրը մինչ այն պահը, երբ Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրած խորհրդարանը «փափկեց»: Հայաստանի ժողովրդի իշխանությունը ստիպեց Սարգսյանին հրաժարական ներկայացնել և համոզեց օրենսդիրներին վարչապետ ընտրել Նիկոլ Փաշինյանին: Սակայն ամեն ինչ դեռ առջևում էր։
1 շաբաթ առաջ հայրը նոր խորհրդարան ընտրեցին, որի արդյունքներով Փաշինյանի ղեկավարած դաշինքը հավաքեց ընտրության մասնակիցների ձայների ավելի քան 70 տոկոսը: Նախորդ իշխող կուսակցությունը՝ Հանրապետականը, նույնիսկ չհաղթահարեց խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ նվազագույն 5 տոկոսի շեմը: Հենվելով վստահության այդ քվեի վրա՝ Փաշինյանը համընդհանուր հակակոռուպցիոն արշավ սկսեց»,-գրում է հոդվածագիրը։
Հոդվածում որպես ժողովրդավարության վերադարձ արձանագրած երկրներ են նշվում նաև Եթովպիան և Պերուն:
Նմանատիպ նյութեր
2835 դիտում
12:30 11-03-2017
ԱՄՆ-ի նախագահը փորձում է բառապաշարը փոխելու հաշվին փոխել քաղաքական ուղղությունը. Washington Post
4181 դիտում
18:42 03-03-2015
The Washington Post-ը՝ Նեմցովի սպանության մասին
1376 դիտում
11:18 25-03-2014
Էրդողանը դարձել է Washington Post-ի ծաղրող տեսանյութի հերոսը. տեսանյութ
Այս բաժնից
865 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
760 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
676 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան