211652_close_icon
views-count2949 դիտում article-date 15:33 21-12-2018

Լուկաշենկոն Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր՝ դեկտեմբերի 21-ին, աշխատանքային հանդիպում է անցկացրել Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի հետ, հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը: Ս. Զասը տեղեկացրել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ հանդիպումների մասին, որոնք պետք է համաձայնեցնեին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա թեկնածությունը: Սանկտ Պետերբուրգում ղեկավարների նոյեմբերյան հանդիպման ժամանակ նշանակման նման ձեւ էր առաջարկել Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարն արդեն այցելել է Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան եւ Ռուսաստան: Այս պետությունների ղեկավարները նրա թեկնածությանը հավանություն են տվել: Ալեքսանդր Լուկաշենկոն Ստանիսլավ Զասի նշանակմանը պաշտոնապես աջակցել է ստորագրելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համապատասխան նախագիծը:

Նմանատիպ նյութեր