2506 դիտում
16:51 21-12-2018
Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Ոստիկանության ՔՀԾ թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
Անձնագրային և վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրի վարման և սպասարկման բաժնի (այսուհետ` Բաժին) առաջատար մասնագետ (ծածկագիր` 03-Հ-3.2-358) ՀԱՐՑԱՇԱՐ
Ապահովում է Վարչության, տարածքային անձնագրային և տեղական ռեգիստրի ծառայությունների համակարգչային և հատուկ տեխնիկայի անխափան աշխատանքը, վերացնում անսարքությունները, վարում է անձնագրային ծառայություններից ստացված տեխնիկական անսարքությունների վերաբերյալ հաղորդումների հաշվառումը, ապահովում է տվյալների հիմնապահեստների ամբողջականությունը, ճշտությունը, կատարում է նոր ստացված ինֆորմացիայի արխիվացում, կատարում է հատուկ հաշվառման տվյալների բազաների վարում, ինչպես նաև, համակարգչի միջոցով հատուկ հաշվառման և անձնագրային տվյալների ստուգումներ, սպասարկում և համակարգում է տեղական ռեգիստրների գործունեությունը, ղեկավարության ցուցումով համակարգիչ է ներմուծում քաղաքացիների անհատական հաշվառման տվյալներ, մշակում, արխիվացնում, կատարում ճշգրտված տվյալների կրկնակի ստուգում:
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Մրցույթը կկայանա 01.02.2019թ. ժամը 10:00-ին ՀՀ ոստիկանության շենքում` ք.Երևան, Նալբանդյան 130:
Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
• բարձրագույն կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններում կամ քաղաքացիական ծառայության կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
• նշված պաշտոնի անձնագրում նշված լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• գրավոր դիմում (տրվում է Հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմորդը).
• քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները` բնօրինակների հետ,
• տեղեկանք այն մասին, որ իր մոտ առկա չէ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի Հանրային ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 27-ի N 908-ն և 2005 թվականի մարտի 3-ի N 310-ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված հավելվածում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկը.
• հայտարարություն այն մասին, որ ապագա աշխատանքը կապված չէ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) քաղաքացիական ծառայողի նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ.
• հայտարարություն` տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվի (լեզուների) տիրապետելու մասին.
• հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
• հայտարարություն այն մասին, ինքը չի դատապարտվել հանցագործության համար, կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված է.
• արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.
• 2 լուսանկար` 3 x 4 սմ չափսի.
• անձնագրի պատճենը:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր (նույնականացման քարտ):
Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 18. 01.2019 թ.:
ՀՀ քաղաքացիները ՀՀ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչության քաղաքացիական հատուկ ծառայության անձնակազմի կառավարման բաժին` 306 կամ 313 սենյակ:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0025, Նալբանդյան 130:
Հեռ.` (011) 52-83-74 (ներքին 54-46), (010) 59-66-85 (ներքին 56-85), (010) 59-64-56 (ներքին 54-56):
Նմանատիպ նյութեր
6271 դիտում
11:20 20-10-2018
Հայտարարվում է մրցույթ` ՀՀ ոստիկանության ՔՀԾ հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու մասին
1988 դիտում
18:40 30-09-2019
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարվում է մրցույթ
3506 դիտում
11:56 24-12-2019
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարվում է մրցույթ
Այս բաժնից
817 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
649 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
763 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված