211652_close_icon
views-count2378 դիտում article-date 19:12 21-12-2018

Լևոն Տեր-Պետրոսյանի հետ չեմ հանդիպել. առանց հայ ժողովրդի համաձայնության Արցախի հիմնախնդրի կարգավորումն անհնար է. Ա. Հարությունյան

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն արձագանքել է մամուլում իր մասին տարածած ապատեղեկատվությանը, թե իբր հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և քննարկել ապագայում «հողերի հանձնման» հարցը։ Նա լրատվական սադրանք է որակել այդ տեղեկությունները՝ նշելով, որ նախ իր և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև որևէ հանդիպում տեղի չի ունեցել։ Անդրադառնալով այսպես կոչված «հողերի հանձնման» հետ կապված իրեն ուղղված մեղադրանքներին՝ նշել է, որ երկար ժամանակ տարակուսում էր՝ արժե արդյոք արձագանքել այդ մարազմին, թե ոչ, քանի որ Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ դեռևս ԱՀ վարչապետ եղած տարիներից տարբեր առիթներով հրապարակավ արտահայտել էր իր կարծիքը, անգամ այն ժամանակներում, երբ նման մոտեցումը «մոդայիկ» չէր, ու քչերն էին համարձակվում խոսել այդ մասին։ Ի հավաստումն ասվածի՝ ֆեսյբուքյան իր էջում վերահրապարակել է 2014 թ.-ին ֆեյսբուքյան առցանց հարցուպատասխանի ժամանակ «Մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ արտահայտած դիրքորոշումը: Ա. Հարությունյանը նշել է նաև, որ առանց հայ ժողովրդի՝ հատկապես Արցախում և Մայր Հայրենիքում ապրող մեր բոլոր հայրենակիցների համաձայնության, Արցախի հիմնախնդրի վերջնական կարգավորումն անհնար է։

Նմանատիպ նյութեր