2417 դիտում
16:19 22-12-2018
Ներկայումս օրական արտադրվում և շուկա է հանվում 1.2 մլն հատից ավելի սննդային ձու, որը ամբողջությամբ ապահովում է շուկայի պահանջարկը. Թռչնաբույծների միություն
10-ը խոշոր և միջին ֆաբրիկաների և 25-ից ավել խոշոր ֆերմերների կողմից ներկայումս արտադրվում և շուկա է հանվում օրական 1.2 մլն հատից ավելի սննդային ձու: Այս մասին հայտնում են Թռչնաբույծների միության խորհրդից:
«Թռչնաբույծների Միությունը հայտնում է, որ անհիմն լուրեր են տարածվում հանրապետությունում սննդային ձվի դեֆիցիտ առաջանալու մասին:
Պաշտոնապես հերքում ենք նման լուրերը և հայտնում, որ 10-ը խոշոր և միջին ֆաբրիկաների և 25-ից ավել խոշոր ֆերմերների կողմից ներկայումս արտադրվում և շուկա է հանվում օրական 1.2 մլն հատից ավելի սննդային ձու (առանց գյուղացիական տնտեսությունների): Նշված քանակությունը և ունեցած ռեզերվները ամբողջությամբ ապահովում են սպառողական շուկայի օրվա և նախատոնական առևտրի պահանջարկը, չբարձրացնելով ներկայումս գործող ձվի բացթողման գները:
Միաժամանակ խնդրում ենք մեծածախ ու մանրածախ իրացնողներին արհեստականորեն չբարձրացնելու ձվի վաճառքի գները, հաշվի առնելով մատակարարման բավարար քանակները և տեղական արտադրողների կողմից ձվի գնի չբարձրացման մասին երաշխիքները»,-ասված է միության տարածած հայտարարության տեքստում:
Նմանատիպ նյութեր
8798 դիտում
16:47 24-03-2021
Զատկին ձվի շուկայի պահանջարկը կբավարարվի. Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ
2898 դիտում
10:47 03-02-2020
Չինաստանում օրական մոտ 20 մլն պաշտպանիչ դիմակ է արտադրվում կորոնավիրուսից պատշպանվելու համար
Այս բաժնից
856 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
880 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»