211652_close_icon
views-count4560 դիտում article-date 14:52 23-12-2018

Ինդոնեզիայում ցունամիի հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել. կա 170 զոհ, 800 տուժած. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինդոնեզիայում ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 168-ի: Այս մասին հայտնում է TACC-ը: Աղբյուրի տվյալներով՝ այս պահին կա մոտ 800 տուժած, 30 մարդ համարվում է անհետ կորած: Ինդոնեզիայի բնական աղետների կառավարման ազգային վարչության ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոհոյի խոսքով՝ զոհերի թիվը, հավանաբար, կշարունակի աճել, քանի որ փրկարարները դեռևս աղետից տուժած ոչ բոլոր տարածքներում են եղել: [url=https://shamshyan.com/hy/article/2018/12/23/1113510/]Ավելի վաղ[/url] հայտնել էինք, որ ԻՆդոնեզիայի արևմուտքում Կրակատոա հրաբխի ժայթքումից առաջացած հզոր ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել էր 62-ի, կար մոտ 600 տուժած և տասնյակ անհետ կորածներ: Նշվում էր նաև, որ ցունամիի հետևանքով կան բազմաթիվ ավերված կառույցներ, շենքեր: Համապատասխան ծառայությունները փորձում են տարհանել տեղի բնակիչներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր