3505 դիտում
18:49 23-12-2018
Մակրոնը խոստացել է խիստ միջոցներ ձեռնարկել զանգվածային անկարգությունների մասնակիցների հանդեպ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է խիստ միջոցներ ձեռնարկել «դեղին բաճկոններ» շարժման մասնակիցների հանդեպ, որոնք բողոքի ակցիաների ժամանակ ավիրածություններ են արել: Այս մասին նա հայտարարել է Չադ կատարած երկօրյա այցի ընթացքում:
Մակրոնը նշել է, որ երկու օր ուշադիր հետևել է երկրում ընթացող իրադարձություններին և անկարգությունների մասին օպերատիվ տեղեկություններ ստացել ներքին գործերի նախարար Կրիստոֆ Կաստաներից:
«Ակնհայտ է, որ ֆրանսիական արդարադատությունը խիստ միջոցներ է ձեռնարկելու օրինախախտների նկատմամբ», ասել է Ֆրանսիայի նախագահը:
Նրա կարծիքով, այժմ երկրին անհրաժեշտ են կարգուկանոն, համաձայնություն և միասնություն, քանի հենց դրանվ շնորհիվ կարելի է առաջ շարժվել և վերացնել բոլոր տարաձայնությունները:
Նշենք, որ միայն վերջին երկու օրում Փարիզի փողոցներ են դուրս եկել մոտ 3 հազ. մարդ, իսկ ամբողջ երկրում՝ 24 հազ.:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1568 դիտում
15:04 06-04-2022
Հունաստանը արտաքսել է ՌԴ 12 դիվանագետի. ՌԴ ԱԳՆ-ն խոստացել է պատասխան միջոցներ ձեռնարկել
Այս բաժնից
688 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
961 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը
952 դիտում
22:06 18-12-2024
Թուրքիայի ՊՆ ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի իր գործընկերուհու հետ