113104 դիտում
19:50 24-12-2018
Նոր մանրամասներ Տավուշի մարզում 87–ամյա մոր և 57-ամյա որդու զարհուրելի սպանությունից. բազմաթիվ վնասվածքներով դիերը հայտնաբերվել են տարբեր սենյակներում՝ հատակին ընկած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (2 կամ ավելի անձանց սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ոստիկանության Բերդի բաժին ստացած ահազանգի փաստով: Ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի թիվ 13 տանը դիեր կան:
Դեպքի վայր էին մեկնել ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև քննչական բաժնի քննիչները:
Ոստիկանները նշված տանը հայտնաբերել էին 87-ամյա Արուսյակ Դարբինյանի և 57-ամյա Հրաչ Դարբինյանի դիերը:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիերի վրա կային սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի բազմաթիվ հետքեր:
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նաև երկտող, որում, մասնավորապես, գրված է եղել՝ «Ձեր նման սրբապիղծների վերջը սա է լինելու»:
Քննիչը այդ նամակը առգրավել է և նշանակել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, ձեռագրաբանական, հետքաբանական և մատնադրոշմային:
Տավուշի մարզի դատական բժիշկ Սահակ Ավետիսյանը, տեղում զննելով դիերը, իրավապահներին հայտնել է, որ մարմինների վրա կան սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի բազմաթիվ հետքեր:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Երևանից Բերդ են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության ծառայողներ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնակում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ զարհուրելի սպանությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը կամ դանակները հայտնաբերելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ սպանվածները մայր ու որդի են և նրանց դիերը հայտնաբերվել են տան տարբեր սենյակներում, որդին բազմոցի կողքը, մայրն էլ՝ հյուրասենյակում՝ ՝ հատակին ընկած:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Դարբինյանը նախկինում 2 անգամ եղել է դատապարտված՝ ՀՀ քր օր-ի 118 հոդվածի հատկանիշներով:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1912 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)