4820 դիտում
09:51 25-12-2018
Գյումրիից Լոս Անջելես ուղիղ չվերթ են ուզում․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ ««Տարոն Ավիա» հայկական ավիաընկերությունը վերադառնում է Հայաստան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Դեռ ժամկետը հստակ չէ, սակայն շատ հարցեր արդեն կարգավորված են:
««Տարոն Ավիա»-ի տերն ասեց գաղտնիք պահի հլը, դե ես էլ գաղտնիքներ չունեմ լրագրողներից, հիմա ասում եմ, որ ուզում են Գյումրիից ուղիղ Լոս Անջելես ինքնաթիռ թռնի, իսկ մեր օդանավակայանն ունի նման հնարավորություն: Ես փակագծերն ուղղակի ուրախությունից բացեցի»,- ասել է Բալասանյանը:
Նշենք, որ «Տարոն Ավիա»-ին հայկական շուկա վերադարձնելու ուղղությամբ կառավարության քայլերի մասին Գյումրիում հունիսի 4-ին խոսել էր այդ ժամանակ ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը: Վերջին շրջանում օդանավակայանում վերանորոգումներ են արվել, սակայն ժամանման և սպասարկման սրահների հետ կարգված խնդիրներ կան»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
11808 դիտում
20:43 27-06-2020
Լոս Անջելես – Երեւան ուղիղ չվերթ կլինի հուլիսի 11-ին․ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
26997 դիտում
17:35 09-08-2020
Գյումրիից և Երեւանից դեպի Ռուսաստան երեք չվերթ կիրականացվի
Այս բաժնից
3196 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»