211652_close_icon
views-count2110 դիտում article-date 16:57 25-12-2018

Սիցիլիայում կրկին արթնացել է Էտնա հրաբուխը

Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի մասնագետները գրանցել են Էտնա հրաբխի ակտիվության ուժեղացում, որն արթնացել է դեկտեմբերի 24-ին, այս մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը։ Կղզու արևելյան ափին՝ Կատանիա քաղաքի մերձակայքում գտնվող նշանավոր հրաբխի գոտում, սեյսմոլոգները գրանցել են 150-ից ավելի ստորգետնյա ցնցումներ, որոնցից ամենաուժեղը՝ 4,0 մագնիտուդով, տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ին, ժամը 20:26-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 2 կմ խորության վրա, Ռագալնա կոմունայից 7 կմհեռավորության վրա: Հրաբխի հարավարևելյան լանջին գոյացել է նոր ճեղք, որից մոխրի սև ամպ է բարձրացել: Դրա պատճառով իշխանությունները մի քանի ժամով դադարեցրել են Ֆոնտանարոսի միջազգային օդանավակայանի աշխատանքը և գնացքների երթևեկությունը՝ Մեսինա-Կատանիա-Սիրակուզա երթուղով: Բացի այդ, հրաբխային մոխիրը ծածկել է Կատանիայի բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր, կոմունալ ծառայությունների աշխատակիցներն այնտեղ օպերատիվ կերպով մաքրում են փողոցներն ու հրապարակները: Փորձագետների կարծիքով, անհանգստանալու պատճառներ չկան, քանի որ այդ ժայթքումը սպառնալիք չի ներկայացնում ո՛չ մարդկանց, ո՛չ նյութական օբյեկտների համար:

Նմանատիպ նյութեր