1613 դիտում
21:07 25-12-2018
Երաժշտական և արվեստի դպրոցների ծառայությունների վճարների բարձրացումը որևէ բեռ չի ավելացնի քաղաքացիների վրա. Հայկ Մարության
Ավագանին այսօր հաստատել է նաև Երևան համայնքում տեղական վճարների 2019 թվականի դրույքաչափերը, որով նախատեսվում է բարձրացնել երաժշտական և արվեստի դպրոցների ծառայությունների վճարները:
Անդրադառնալով որոշման նախագծին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ այս փոփոխության նպատակը երաժշտական դպրոցներում դասաժամերն ավելացնելն է, որն էլ կբարձրացնի ուսուցման որակը, ինչպես նաև ուսուցիչների աշխատավարձերը։ Մատուցվող ծառայությունների վճարների բարձրացումն, ի դեպ, որևէ բեռ չի ավելացնի քաղաքացիների վրա, այն կփոխհատուցվի Երևան համայնքի միջոցներով:
Նշվել է նաև, որ տեղական վճարի արժեհաշվարկի հիմք է հանդիսացել ՀՀ կրթության և գիտության նախարարի համապատասխան հրամանը:
Օրակարգի մեկ այլ հարցով Երևանի ավագանին հավանություն է տվել նաև 2019 թվականին տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին որոշման նախագծին:
Երևանի քաղաքապետի տեղակալը տեղեկացրել է, որ մինչ ավագանու հաստատմանը ներկայացնելը 2019թ. ծրագրերի, բյուջեի, տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, ինչպես նաև արտոնությունների մասին ավագանու որոշման նախագծերը ներկայացվել են հանրային քննարկման:
Նմանատիպ նյութեր
1492 դիտում
18:40 02-02-2016
Երաժշտական և արվեստի դպրոցների սաները կապահովվեն երաժշտական գործիքներով
3180 դիտում
09:49 11-07-2019
Նվազագույն աշխատավարձի բարձրացումը ՏԻՄ-երի համար լուրջ բեռ կդառնա․ «Փաստ».
Այս բաժնից
694 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»