211652_close_icon
views-count1368 դիտում article-date 20:45 25-12-2018

Երևանի ավագանին հաստատեց քաղաքի 2019 թվականի բյուջեն

Երևանի ավագանին հաստատեց Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեն, որով նախատեսվում են 83 մլրդ 77 մլն 572.0 հազ. դրամ եկամուտներ, 84 մլրդ 346 մլն 812.0 հազ. դրամ ծախսեր, դեֆիցիտը՝ 1 մլն 269.240 հազ. դրամ։ Երևանի 2019 թվականի բյուջեի նախագիծն ընդունվեց ձայների 38 կողմ, 5 դեմ, և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ: Հիշեցնենք, որ Երևանի 2019թ. բյուջեի նախագծով «Կառավարման մարմնի պահպանում» ծրագրով ծախսեր են նախատեսվել 9,112,386.1 հազ. դրամ կամ ընդհանուր ծախսերի շուրջ 10.8 %–ը, ինչը 2018 թվականի ճշտված համապատասխան ցուցանիշից ավելի է 989,485.6 հազ. դրամով: Նշված ծրագրով նախատեսված ծախսերում էական տեսակարար կշիռ է կազմում աշխատավարձի ֆոնդը՝ 5,213,185.9 հազ. դրամ:

Նմանատիպ նյութեր