211652_close_icon
views-count2230 դիտում article-date 22:42 27-12-2018

Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպում է ունեցել ՂՀ Սահմանադրական խորհրդի նախագահ Կայրաթ Մամիի հետ

Դեկտեմբերի 27-ին Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպում ունեցավ ՂՀ Սահմանադրական խորհրդի նախագահ Կայրաթ Մամիի (Кайрат Абдразакович Мами) հետ: Ողջունելով հյուրին և շնորհավորելով նշանակման առթիվ` Կայրաթ Մամին գոհունակությամբ արձանագրեց, որ 2019 թվականին լրանում է Ղազախստանի սերտ գործընկերներից մեկի` Հայաստանի հետ կնքված Բարեկամության և համագործակցության մասին համաձայնագրի 20 տարին և հույս հայտնեց, որ երկկողմ հարաբերությունները ևս կշարունակեն զարգանալ ջերմ և արդյունավետ համագործակցության ոգով: Կայրաթ Մամին կարևորեց Հայաստանի նախաձեռնած «Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների խորհրդաժողով» կազմակերպությունում Ղազախստանի կողմից ստանձնած նախագահությունը: ՀՀ դեսպանը վստահեցրեց զրուցակցին, որ բոլոր ջանքերը կներդնի, որպեսզի Ղազախստանի հետ երկկողմ սերտ համագործակցությունը շարունակի վերընթաց զարգացում ապրել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Նմանատիպ նյութեր