62473 դիտում
20:21 27-12-2018
Խոշոր ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. վթարի է ենթարկվել անօրինական գիծ մտած մարդատար Mercedes-ը. կա վիրավոր. գծի անօրինական տերը, ըստ տեղեկությունների, «Ջութակ Արան» է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի Արծվի թևերի մոտ, բախվել են Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակիչ, 59-ամյա Ալիկ Աղաջանյանի վարած Mercedes մակնիշի 35 MG 144 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչ, 62-ամյա Մարատ Վարդանյանի վարած Land Rover մակնիշի 35 PG 441 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, որը Mercedes-ի ուղևոր է եղել ու երեխա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետորսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ռուբեն Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված Mercedes-ը անօրինական է շահագործվում Սևան-Երևան միջերթուղում և այն Սևանի քաղաքապետարանից ուղևորներ է բերում Երևան՝ Երիտասարդական մետրոյի մոտ, սակայն նա դրա իրավունքը չունի, բայց կատարում է և, ըստ տեղեկությունների, այդ ամենը կատարվում է Սևանում հայտնի՝ Արա Սմբատյանի կողմից, ում Սևանում ավելի շատ ճանաչում են «Ջութակ» մականվամբ, քանի որ քրեական հարուստ պատմություն ունի ու ժամանակին ասում են, որ լավ երգել է: Վթարի վայրում այդ մասին պատմում էին մի քանի քաղաքացիներ, սակայն [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասելով. «Եթե գողական աշխարհում Սմբատյանը կարողացել է երգել, երևի Կապի նախարարության պաշտոնյաների մոտ էլ է լավ երգել, որ թողել են անօրինական գիծ շահագործի, իսկ գծում մի քանի ավտոմեքենաներ կան, որոնց շահագործումը, եթե մասնագետները լավ զննեն ու մի քիչ մտածեն ուղևորների անվտանգության մասին, ապա Ա. Սմբատյանին չի փրկի ոչ մի երգ ու ոչ մի մուղամ»:
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Արթուր Վարդանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
Նմանատիպ նյութեր
22175 դիտում
22:09 21-11-2014
Ըստ տեղեկությունների՝ Վրաստանում Range Rover-ով վթարի է ենթարկվել ՌԴ-ում հայտնի հայ գործարարի որդին
Այս բաժնից
2191 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)