1627 դիտում
19:48 28-12-2018
Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հայեցակարգ. Պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հայեցակարգ՝ արտահերթ զեկույցի ձևով:
Համակողմանի ուսումնասիրության և հատուկ սկզբունքներով մշտադիտարկման է ենթարկվել քրեակատարողական հիմնարկներում առկա քրեական ենթամշակույթը և դրա ազդեցությունն ազատությունից զրկված անձանց միջև հարաբերությունների և քրեակատարողական համակարգի վրա:
Հայեցակարգը նպատակ է հետապնդել վեր հանել այդ հիմնարկներում քրեական ենթամշակույթի գոյության բարենպաստ պայմանների բացառման, ենթամշակույթի ազդեցության նվազեցման և դրա տարածման կանխարգելման հնարավոր ուղիները, ներկայացնել խնդիրների լուծմանն ուղղված համալիր առաջարկություններ:
Հայեցակարգը և դրա հիմքում ընկած ուսումնասիրությունները վերաբերում են հետևյալ հիմնական հարցերին.
1) ազատությունից զրկելը՝ որպես բացառիկ միջոց,
2) քրեակատարողական համակարգում հաստիքների համալրում, քրեակատարողական ծառայողների պատշաճ սոցիալական և այլ երաշխիքներ,
3) ազատությունից զրկված անձանց հետ տարվող աշխատանքներ,
4) ազատությունից զրկված անձանց կրթություն և զբաղվածություն,
5) քրեակատարողական հիմնարկներում պահմանպայմաններ:
Հետապնդվող նպատակներին հասնելու համար զեկույցում տեղ են գտել անմիջական լուծում պահանջող ինչպես գործնական, այնպես էլ օրենսդրական համալիր առաջարկներ:
Ձևակերպված առաջարկներն ունեն մշակվածության բարձր աստիճան և կարող են ունենալ անմիջական կիրառություն:
Կարևորում ենք այս հարցերում Արդարադատության նախարարության դիրքորոշումը և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ ձևավորված համագործակցության որակը:
Հայեցակարգը մշակվելէ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության և «Միջազգային բանտային բարեփոխումներ» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում։
Կից կարող եք տեսնել հայեցակարգը, որը հասանելի է հետևյալ հղումով.
Նմանատիպ նյութեր
15030 դիտում
14:14 19-02-2020
ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել են քրեական ենթամշակույթի դեմ իրավական պայքարի հիմնահարցերը
Այս բաժնից
787 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
817 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»