16130 դիտում
18:52 28-12-2018
Չնայած կյանքի դաժան փորձություններին՝ նրանք շարունակում են ապրել և արարել՝ ապագայի մեծ հեռանկարով. Ռոման Մուրադյան
Համաշխարհային Կրթական Հետազոտական Դաշինքի բարձրագույն խորհրդի անդամ Ռոման Մուրադյանը դեկտեմբերի 19-ին երկօրյա աշխատանքային այցով Ստամբուլում էր: Դաշինքի ծրագրերից մեկի շրջանակում Ռոման Մուրադյանը հանդիպումներ է ունեցել տեղի հայ համայնքի կրթական և գործարար ոլորտների ներկայացուցիչների հետ, անցկացրել քննարկումներ Թուրքիայում հայկական կրթություն ստանալու հնարավորությունների, հայրենադարձության, Հայաստանում ներդրումներ կատարելու, բիզնես գործունեություն ծավալելու և այստեղ այդ ոլորտների զարգացման հեռանկարների վերաբերյալ:
Թուրքիա այցի ընթացքում Ռոման Մուրադյանը նաև հյուրընկալվել է մեծանուն հայի՝ «Ակոս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի ընտանիքում։
«Ինձ համար մեծ պատիվ էր շփվել ընտանիքի անդամների՝ Դինքի կնոջ և որդու հետ։ Բավականին երկար և մտերմիկ զրույց ունեցանք։ Հուսադրող է, որ չնայած կյանքի դաժան փորձություններին՝ նրանք շարունակում են ապրել և արարել՝ ապագայի մեծ հեռանկարով: Նրանք ինձ պատմեցին, որ Հայաստանում հիմնել են գրադարան, որն իրենց հարազատներից մեկն է ղեկավարում։ Ես նրանց հրավիրեցի Հայաստան և իմ աջակցությունն առաջարկեցի յուրաքանչյուր հարցում: Նրանք էլ իրենց պատրաստակամությունը հայտնեցին Համաշխարհային Կրթական Հետազոտական Դաշինքի ծրագրերին խթանելու, մեր նախագծերը Ստամբուլում հաջողությամբ իրականացնելու հարցում»,-պատմում է Ռոման Մուրադյանը։
Ռոման Մուրադյանը Համաշխարհային Կրթական Հետազոտական Դաշինքի բարձրագույն խորհրդի անդամ է: Նա իր ներգրավածությամբ բավականին մեծ ներդրում է ունեցել բարեգործական կազմակերպության կառավարման և ծրագրերի ստեղծման գործում։
Համաշխարհային Կրթական Հետազոտական Դաշինքի նպատակներն են համախմբել օտարասփուռ հայությանը, հետ պահել օտարամոլությունից, պահպանել ազգային ավանդույթները, արժեքները, օժանդակություն ցուցաբերել հայ համանքներին՝ նպաստելով կրթության բարելավմանը, աղքատության նվազեցմանը, անապահով ընտանիքների աջակցմանը, սոցիալական խնդիրների լուծմանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1760 դիտում
23:35 31-12-2020
Մենք շարունակում ենք ապրել, արարել ու պայքարել. մենք ընկել ենք, սակայն չենք ծնկել. Տիգրան Ավինյան
995 դիտում
17:16 06-07-2022
Շատ ոգևորված եմ հայկական բասկետբոլի ապագայի հեռանկարով. Ռեքս Կալամյան
17846 դիտում
15:43 20-01-2019
Քեզ բացակա չենք դնի, հերոս. Քո ու քո նմանների սխրանքը մեզ պարտավորեցնում է ապրել ու արարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ