211652_close_icon
views-count1957 դիտում article-date 19:16 28-12-2018

Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը այցելել է Նիդերլանդների նորարարության կենտրոն

Դեկտեմբերի 28-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ Բիզնես Արմենիայի ներկայացուցիչ Անդրանիկ Այվազյանի ուղեկցությամբ, այցելեց Նիդերլանդների նորարարության կենտրոն, ուր հանդիպում ունեցավ Crosspring ընկերության հիմնադիր և ղեկավար Մորիս Բեկանդ Վերվեի (Maurice Beckand Verwee) հետ։ Crosspring-ի ղեկավարը Հայաստանի դեսպանին ներկայացրեց Նիդերլանդների նորարարության կենտրոնում իրականացվող գիտա-ուսումնական աշխատանքները, կենտրոնի հարկի ընկերությունների գործունեությունը և Հայաստանի հետ իրականացվող նախագծերը։ Տիգրան Բալայանը տեղեկացրեց տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանում առավել առարկայական ներդրումներ իրականացնելու առավելությունները և Հայաստանի միջոցով նոր շուկաներ՝ հատկապես ֆրանկոֆոնիայի անդամ երկրներ, դուրս գալու հնարավորությունները։ Հանդիպմանը քննարկվեց Նիդերլանդների նորարարության կենտրոնում ՏՏ բնագավառի հայաստանյան նախագծերի ներկայացման նպատակով համատեղ միջոցառումների կազմակերպման հնարավորությունը։

Նմանատիպ նյութեր