211652_close_icon
views-count35511 դիտում article-date 20:42 28-12-2018

Արարատի մարզում 24–ամյա պայմանագրային զինծառայողը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 63-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է. վրաերթի պատճառներից մեկն էլ լուսավորության բացակայությունն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզոոմ: Ժամը 19:00-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ, 24-ամյա Գրիգոր Քերիմյանը իր վարած Mercedes մակնիշի 34 QR 144 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում՝ Արտաշատ քաղաքի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչ, 63-ամյա Էդվարդ Արշակյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Արտաշատ բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, ավագ տեսուչ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արմեն Գասպարյանը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Նարեկ Սաֆարյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը, ով փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, ծառայում է ՀՀ Պն N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում բացակայում է արտաքին լուսավորությունը, մինչդեռ մի քանի կիլոմետր այնկողմ կա արտաքին լուսավորություն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր