211652_close_icon
views-count8758 դիտում article-date 16:50 30-12-2018

Կոտայքի մարզի Չարենցավան, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում ձյուն է տեղում. վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար՝ փակ: [b]Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Վանաձոր -Դիլիջան ավտոճանապարհները: Սպիտակի և Ստեփանավանի ոլորաններում (Լոռու մարզ), Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Քեթիի (Շիրակի մարզ) և Դիլիջանի ոլորաններում, Վանաձոր-Դիլիջան, Մաստարա-Լանջիկ, Ապարան-Քուչակ, Ալագյազ-Արթիկ, Ապարան-Արագած ավտոճանապարհներին և Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:[/b] Կոտայքի մարզի Չարենցավան, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում տեղում է ձյուն: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն [b]Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար[/b]: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն [b]ռուսական կողմում կան կուտակված 335 բեռնատար, 386 մարդատար ավտոմեքենաներ:[/b]

Նմանատիպ նյութեր