211652_close_icon
views-count7262 դիտում article-date 13:45 06-01-2019

Աղբահանության հարցում լինելու են արմատական լուծումներ. Վիկտոր Մնացականյան

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով քաղաքային խնդիրներին՝ այդ թվում աղբահանությանը։ «Սիրելի՛ համաքաղաքացիներ ջան, շնորհավորում եմ Սուրբ ծննդյան տոնի առթիվ։ Ասեմ, որ մեզ սպասվում է դժվար, աշխատանքով ծանրաբեռնված տարի։ Պետք է հաղթահարենք առկա դժվարությունները և քաղաքացուն վերադարձնենք երբեմնի հարմարավետ ու մաքուր քաղաքը։ Առաջին հերթին պետք է ազատագրել հետիոտնի համար նախատեսված մայթերը, ձերբազատվել կամ տեղափոխել չգիտեմ ոնց մայթերին հայտնված անճաշակ գովազդային վահանակները, վճարային տերմինալները, բանկոմատները, իսկ անօրինական փողոցային առևտրի մասին մի քանի օրից կլսեք և կտեսնեք։ Նաև բոլորիս մտահոգող աղբահանության հարցում ևս լինելու են արմատական լուծումներ. ու քաղաքային իշխանությունների հսկողության ներքո Sanitek-ը սկսելու է ավելի բարեխիղճ աշխատել։ Քաղաքը կարգի բերելու գործում մենք ակնկալում ենք ձեր օգնությունն ու սրտացավ վերաբերմունքը։ Քաղաքացին պետք է պահանջատեր լինի ոչ միայն քաղաքային իշխանությունների, այլ նաև սեփական գործողությունների հանդեպ։ Հուսով եմ, որ կստացվի փոխադարձ արդյունավետ աշխատանք։ Հ.Գ Իսկ էս վիդեոն այն մասին է, թե ոնց է Երևանի քաղաքապետը անցկացնում տոնական օրերը»,– գրել է նա։

Նմանատիպ նյութեր