211652_close_icon
views-count63332 դիտում article-date 16:10 06-01-2019

Խոշոր ավտովթար Աշտարակի «գաի պոստի» մոտ. դատախազը դատախազության համարանիշներով Opel-ով տապալել է բետոնե սյունն ու կողաշրջված վիճակում բախվել ծառերին. ժամանել են ՃՈ վաշտի և դասակի հրամանատարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 49-ամյա Աշոտ Խաչատրյանը իր վարած Opel մակնիշի 199 GG 01 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աշտարակի «գաի պոստի» հարևանությամբ, դեպի Աշտարակ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված վիճակում բախվել ծառին՝ վնասելով այդ հատվածով անցնող գազատար խողովակն ու հենասյուները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասպանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Գոռ Խալաթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Խալաթյանի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց Ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության տարածքային գազի գրասենյակի ծառայողները, ովքեր փրկարարների և ճանապարհային ոստիկանների օգնությամբ ավտոմեքենան դարձի են բերել, դուրս բերել երթևեկելի գոտի, որից հետո կարգի են բերել վթարված գազասյուները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայի համարանիշները հաշվառված են ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում, և Ա. Խաչատրյանն աշխատում է որպես դատախազ։ Ճանապարհը եղել է անցանելի և ոչ մի խոչընդոտ չի եղել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 122+
122+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր