6246 դիտում
13:06 08-01-2019
Արմեն Գրիգորյանը և Ղազախստանի ԱԽ քարտուղարն անթույլատրելի են համարել Կարագանդայում տեղի ունեցած ողբերգությունն ազգամիջյան խնդրի վերածելու փորձերը
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահի օգնական, անվտանգության խորհրդի քարտուղար Գաբիթ Բայժանովի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԽ մամուլի ծառայությունից, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Կարագանդայում ստեղծված իրավիճակի շուրջ: ՀՀ ԱԽ քարտուղարն իր խորին ցավակցություններն է փոխանցել սպանված Ժանսեիտ Բակըտժանուլի հարազատներին և մերձավորներին:
Երկուստեք ընդգծվել է կենցաղային հողի վրա ծագած վեճի արդյունքում տեղի ունեցած ողբերգության` ազգամիջյան խնդրի վերածելու անթույլատրելիությունը: Երկու երկրների ԱԽ քարտուղարներն առանձնահատուկ կարևորել են բազմակողմանի և թափանցիկ քննության և հանցագործության բոլոր մեղավորներին բացառապես օրենքի և արդարադատության շրջանակներում պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:
Միաժամանակ կարևորվել է երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև անմիջական կապի շարունակականության ապահովման կարևորությունը:
Նմանատիպ նյութեր
5717 դիտում
14:39 07-01-2019
Ղազախստանի հանձնակատարը անթույլատրելի է համարում Կարագանդայի դեպքին ազգամիջյան որևէ երանգ տալը
Այս բաժնից
895 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
916 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»