211652_close_icon
views-count6319 դիտում article-date 19:30 08-01-2019

Մխիթարյանը կարող է հեռանալ «Արսենալից»

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մոտ ժամանակներս լքել ակումբը: Դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե լոնդոնյան ակումբը «Բարսելոնայից» ձեռք բերի կիսապաշտպան Դենիս Սուարեսին, հայտնում է Sky Sports-ը: Նշվում է, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին ակումբի ղեկավարությանը հորդորել է միջոցներ գտնել՝ 24-ամյա կատալոնացի խաղացողի տրանսֆերն իրականացնելու համար, որը գնահատվում է մոտ 14 մլն ֆունտ: Մխիթարյանը «Արսենալի» կազմում հանդես է գալիս 2018 թվականից: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը: Այս մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը ԱՊԼ-ում 13 խաղի է մասնակցել, խփել 4 գնդակ և կատարել 2 գոլային փոխանցում:

Նմանատիպ նյութեր