2012 դիտում
10:21 09-01-2019
ԱՄՆ-ում Քարնեգի հաստատությունում քննարկվեցին հետհեղափոխական Հայաստանի զարգացումները․ «Ամերիկայի ձայն»
Վաշինգտոնի Քարնեգի հաստատությունում կազմակերպված քննարկման թեման Հայաստանում հետհեղափոխական և հետընտրական զարգացումներն էին։ Բանախոսներն էին ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, Վրաստանում գործող «Ալիք Մեդիա» լրատվականի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանն ու Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի աշխատակից, լրագրող Էմիլ Սանամյանը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4734287.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Քննարկման հիմքում էր ընկած Հայաստանի անցած տարվա զարգացումներն ու նոր իշխանությունների որդեգրած ներքին և արտաքին քաղաքականությունը: Բանախոսներն ընդգծեցին, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը աննախադեպ էր իր բնույթով և արտաքին միջամտության բացակայությամբ:
Արտաքին միջամտության բացակայության հիմքում, մասնավորապես Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից, բանախոսները տեսնում են տարբեր պատճառներ: Ըստ Արսեն Խառատյանի, Մոսկվան դասեր էր քաղել ուկրաինական և վրացական փորձերից, իսկ Էմիլ Սանամյանը Ռուսաստանի չմիջամտելը բացատրում է Ռուսաստանի իշխանությունների ջերմ հարաբերությունների բացակայությամբ կողմերից որևէ մեկի հետ, ինչպես նաև Փաշինյանի ղեկավարած շարժման արտաքին օրակարգի բացակայության փաստը:
Բանախոսներն ընդգծեցին Միացյալ Նահանգների ներգրավման կարևորությունը Հայաստանում հետհեղափոխական զարգացումներում, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության հետագա կարգավորման հարցում:
Ըստ Խառատյանի, Հայաստանի գործող իշխանություններն ակնկալում են Միացյալ Նահանգների աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի, պետական կառավարման բարեփոխման, ժողովրդավարության զարգացման հարցերում: Նա ընդգծեց ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում օգնություն ակնկալողից դեպի գործարար համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ կարևորելով օտարերկրյա ներդրումների հոսքը Հայաստանի տնտեսության մեջ:
Էմիլ Սանամյանն էլ ընդգծեց, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը կարող է կարևոր դեր ստանձնել Հայաստանի հետ հարաբերությունների խորացման հարցում: Բացի այդ, ըստ Սանամյանի, Վաշինգտոնի ակտիվ ներգրավումը կարևոր է նաև հայ-ռուսական հարաբերությունների հավասարակշռվածության տեսանկյունից:
Բանախոսները հույս հայտնեցին, որ ԱՄՆ էլ ավելի ակտիվ դեր կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Ըստ Սանամյանի կարևոր է, որ Երևանը ուղիներ գտնի ադրբեջանական հանրության հետ երկխոսության համար: Արսեն Խառատյանի կարծիքով էլ Վաշինգտոնի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի դիվանագիտական կարգավիճակի բարձրացումը լավ ազդանշան կհանդիսանար ամերիկյան կողմի ակտիվության համար:
Նա դրական գնահատեց Փաշինյանի ու Ալիևի միջև վերջին շփումները: Բանախոսները ընդգծեցին ԱՄՆ-ի ու Եվրամիության կողմից ոչ պաշտոնական Track II երկխոսության աջակցության անհրաժեշտությունը:
Պատասխանելով ներկաների հարցերին, կապված վերջին ընտրությունների արդյունքում ստեղծված քաղաքական իրավիճակի՝ բանախոսները փաստեցին, որ այսօրվա համակարգը, որը նախկին իշխանությունների ընդունած սահմանադրության արդյունքն է, տալիս է չափից մեծ լիազորություններ գործադիր մարմնի ղեկավարին: Արսեն Խառատյանը, սակայն, լավատես է՝ ընդգծելով իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բնույթը, ուր բազմակարծությունը, ըստ բանախոսի, ունի խորը արմատներ:
Բանախոսներն ընդգծեցին Սփյուռքի կառույցների հետ Հայաստանի նոր իշխանությունների երկխոսության նոր որակի ապահովման անհրաժեշտությունը: Ըստ նրանց, այսօր Հայաստանի պետական համակարգում գործող 3 տարվա Հայաստանում բնակության պարտադիր պայմանը բարձրաստիճան պաշտոն զբաղեցնելու համար խոչընդոտ է արդյունավետ կադրային քաղաքականության և Սփյուռքի ներուժի օգտագործման համար:
Նմանատիպ նյութեր
3725 դիտում
09:25 28-09-2019
ԱՄՆ Կոնգրեսում քննարկվեցին Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման հարցերը․ «Ամերիկայի ձայն»
2364 դիտում
10:10 08-12-2018
Հայաստանի շուրջ զարգացումները քննարկվել են Վաշինգտոնում. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը