211652_close_icon
views-count1257 դիտում article-date 16:48 11-01-2019

2018թ. ընթացքում շուրջ 180 հազար դիմում և գրություն է ստացվել. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների «Մեկ պատուհան» գրասենյակներում 2018 թվականի ընթացքում քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 179322 դիմում և գրություն, որոնք մուտքագրվել են էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ: Սահմանված ժամկետում դրանց վերաբերյալ տրամադրվել են անհրաժեշտ փաստաթղթեր և կամ պատասխան գրություններ: Ըստ ոլորտների՝ առավել մանրամասն վիճակագրությանը հնարավոր է ծանոթանալ քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Տեղեկատվական կենտրոն» բաժնի հաշվետվություններ ենթաբաժնում:

Նմանատիպ նյութեր