211652_close_icon
views-count54676 դիտում article-date 23:13 11-01-2019

Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը փլուզվել է. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հունվարի 11-ին՝ ժամը 21:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում, տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Հայաստանի փոքրիկ երգիչներ ֆեյսբուքյան էջը հայտնել է, որ փլուզվել է Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը: «Րոպեներ առաջ պատկան մարմինների հապաղման և անուշադրության հետևանքով փլուզվեց Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը»,-ասված է գրառման մեջ։ Հիշեցնենք, որ Արամի 23 հասցեում պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքը, որտեղ անցկացվում են «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի փորձերը, երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանի պնդմամբ, փլուզման եզրին էին։ Հեքեյանը հայտարարել էր, որ շենքի մի պատը, որը հարակից է Տերյան փողոցին, որտեղ «Հին Երևան» նախագծով իրականացվում են շինարարական աշխատանքներ, ընթանում են «բազմաթիվ նորմերի խախտմամբ», և հենց դա էլ հանգեցրել է շենքի վթարային վիճակին: Հեքեքյանը դիմել էր քաղաքապետարան, Մշակույթի նախարարություն, ապա հայտնել էր, որ չնայած դրան աշխատանքները նախկինի պես շարունակվում են։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր