211652_close_icon
views-count3035 դիտում article-date 19:53 14-01-2019

ՀԺՄ-ն դատապարտում է Փաշինյանի կողմից ազատ մամուլի դեմ ուղղված այս քայլը՝ իր աջակցությունը հայտնելով «Հրապարակ»-ին

Հունվարի 13-ին «Հրապարակ» թերթի կայքում` www.hraparak.am-ում հրապարակված՝ իշխանության ներկայացուցիչների կողմից կազմակերպված մի միջոցառման մասին լուրին իր ֆեյսբուքյան էջում [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2234157193571330?__xts__%5B0%5D=68.ARAkPg1jgUSzSjNjEPxvUV7Hu0qBU8_RS5J4PT42x_Gd9KyFLvyrVk68TC5b4-OZx6W6kl0M980imqVEJR_cucLEaDnLxJTf5FH_Ht5LDvGaXIOEYetOoIMrHz9Op0F5GymC28OHaDJwQGwbYHvy1oL_uwLUDjIH6Qex8WaTmjbO1QZvRQxUQMtC67w7283lije0qiUzeP3WFMah9-DoYw-9MJ7Lai5eAs5U5jB_zrmO19_aA8sf_JrE8svkjA8Q_gAa58PMYg8MwYhbORzWp9-1twdsveQiX--TPQyIi4Dnx2WO-3qwLWgawdqop8vnoazXp4MBP3Lf7dzlw63c9NJ1wcJp&__tn__=-R&_rdc=2&_rdr]արձագանքել է ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը[/url]։ Արձագանքել է՝ իր, մեղմ ասած, տարակուսանքը, վրդովմունքը, ցասումը հայտնելով իրականում կենցաղային, ո՛չ քաղաքական, ո՛չ ռազմավարական, ո՛չ պետության համար կենսական նշանակություն ունեցող առանձին վերցրած մի տեղեկության։ Չմանրամասնելով լրատվամիջոցի տեղեկությունն ու վարչապետի արձագանքի ձևակերպումները, նշենք, որ Նիկոլ Փաշինյանը դրանով՝ կամա թե ակամա ներկայացրել է ազատ մամուլի վերաբերյալ իշխանության ընկալումն ու վերաբերմունքը, որը որևէ աղերս չունի ազատ և անկախ մամուլի գործունեությանը ներկայացվող միջազգային, ժողովրդավարական երկրին ու հասարակությանը բնորոշ չափանիշների հետ։ Նիկոլ Փաշինյանի սույն արձագանքը ոտնձգություն է հանրային կառավարման համակարգի կարևորագույն ենթահամակարգի՝ մամուլի նկատմամբ, որը համարժեք հակաքայլերի չարժանացնելու դեպքում կարող է մամուլին ուղղված այլ՝ ավելի վտանգավոր վերաբերմունքի պատճառ դառնալ Հայաստանի Ժուռնալիստների միությունը դատապարտում է պետության բարձրագույն պաշտոնը զբաղեցնող գործչի կողմից ազատ մամուլի դեմ ուղղված այս քայլը՝ իր աջակցությունը հայտնելով «Հրապարակ» թերթին ու նրա աշխատակիցներին։ Հայաստանի Ժուռնալիստների միությունը՝ որպես լրագրողական հանրության շահերը պաշտպանող կազմակերպություն, հետևողական է լինելու իշխանության կողմից ազատ մամուլի դերի, գործառույթների ու իշխանությանը վերահսկողի առաքելության գիտակցման արմատավորման հարցում։ Հակառակ դեպքում՝ ազատ մամուլի գործունեության որևէ սահմանափակման պարագայում, Հայաստանը կարող է հայտնվել ժողովրդավարական ավտոկրատիայի ճիրաններում, ինչի բազմաթիվ վկայությունները, ցավոք, դրսևորվել են անցած ինն ամիսներին։ [b]Հայաստանի Ժուռնալիստների միություն [/b]

Նմանատիպ նյութեր