185495 դիտում
14:10 15-01-2019
Սպանություն՝ Լոռու մարզում. Սպիտակում՝ «Սիլ Ինշուրանս-ի գրասենյակում, հնչել են կրակոցներ. սպանվածի ականջներից մեկն ամբողջովին, մեկը՝ մասամբ կտրել են. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 15-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Սպիտակի բժշկական կենտրոնից Ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով՝ մահացել է։
Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Սպիտակ քաղաքի Թորոսյան փողոցի 42 տնակի բնակիչ՝ 41-ամյա Գարուշ Մարությանն էր։
Այս պահին հիվանդանոց են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Սպիտակի քննչական բաժնի քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի, Սպիտակի քննչական բաժնի պետ Մացակ Փանոսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե որտեղից է սպանվածը տեղափոխվել հիվանդանոց։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում հիվանդանոցի մոտ հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ սպանվածը նախկինում եղել է մի քանի անգամ դատապարտված։
[color=#CC0000]Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կրակոցները հնչել են Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան 19 հասցեում գործող «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներսում, որտեղ այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչներն ու Ոստիկանության փորձաքրեագետները։
Այս պահին հայտնաբերվել է կրակված 1 գնդակ։[/color]
Դեպքի վայրում ծառայություն են կատարում նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ, որպեսզի հետաքրքրասեր վարորդներն իրենց ավտոմեքեմաները չկայանեն դեպքի վայրում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվել է՝ սպանվածի ականջի մեկը կտրված է եղել, մեկն էլ եղել է կիսակտրված, և կա վարկած, որ սպանելուց հետո նման դաժան վերաբերմունք են ցուցաբերել դիակի նկատմամբ։
***
15։45
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանության վայրից հրազենային վնասվածքով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել Վանաձորի բնակիչ՝ 31-ամյա Կամո Քալաշյանը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+