211652_close_icon
views-count2448 դիտում article-date 15:14 15-01-2019

Հարի Քեյնը կարող է առնվազն մեկ ամիս բաց թողնել

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը վնասվածք է ստացել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում (0:1): Խաղից հետո ֆուտբոլիստի ոտնաթաթն է ուռել, այսօր նա բուժզննում կանցնի: Քեյնը մտահոգություն ունի, որ կարող է շարքից դուրս գալ նվազագույնը մեկ ամսում: Այդ դեպքում Քեյնը կարող է բաց թողնել Լիգայի գավաթում «Չելսիի» (հունվարի 24) և Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում Դորտմունդի «Բորուսիայի» հետ (փետրվարի 13) հանդիպումները: Նշենք, որ 25-ամյա անգլիացին ԱՊԼ-ում 14 գոլ է խփել և ռմբարկուների մրցավազքում առաջատարի դիրքը կիսում է Օբամեյանգի և Սալահի հետ:

Նմանատիպ նյութեր