211652_close_icon
views-count2405 դիտում article-date 17:13 15-01-2019

Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը մեկնել է Իսպանիա

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները՝ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլուդաղյանցը և գլխավոր մարզչի օգնականներ Սուրեն Չախալյանը և Աշոտ Ավետիսյանը, մեկնել են Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ՝ դիտարկելու «Ռեալ» և «Աթլետիկո» ակումբներում մարզումային գործընթացը և մարզումային շաբաթական ցիկլի կազմակերպումը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Իսպանիայում նրանց են միացել ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը և Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն: Այսօր՝ հունվարի 15-ին, Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները կհետևեն Մադրիդի «Աթլետիկոյի» թիմի մարզմանը, իսկ երեկոյան կհանդիպեն Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեի հետ: ՀՖՖ Հասարակության հետ կապերի և լրատվության բաժինը կներկայացնի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչների օրակարգը՝ ամենօրյա ռեժիմով:

Նմանատիպ նյութեր