87505 դիտում
21:22 15-01-2019
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Հրազդան քաղաքում բախվել են Mercedes-ներն ու Opel-ը. 3 վիրավորներից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում. ժամանել են մարզի ոստիկանապետն ու ՃՈ վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:05-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում բախվել են Mercedes մակնիշի 01 ԼR 055 համարանիշի, Mercedes մակնիշի 04 MM 500 համարանիշի և Opel Zafira մակնիշի 35 GQ 956 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որից 2-ը ծայրահեղ ծանր ախորոշմամբ տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ 2-ին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցներն ու այդ պահին նշված վայրով անցնող Սիլ Ինշուրանս ապահովագրական ընկերության վթարային փորձագետ Սերյոժա Վարդանյանը:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հակոբ Սողոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Հ. Սողոյանի հանձնարարականով նույն վաշտի հետաքննիչ Մայիս Դադոյանը ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխեց ոստիկանության Հրազդանի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+