211652_close_icon
views-count3865 դիտում article-date 14:03 16-01-2019

«Արսենալը» կարող է վարձակալել Խամես Ռոդրիգեսին

«Արսենալը» քննարկում է «Բավարիայի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին, որին իրավունքները պատկանում են «Ռեալին»: Մյունխենցիները 27-ամյա կոլումբիացուն պատրաստ են բաց թողնել 3 մլն ֆունտով: Հենց այդքան գումար է «Բավարիայի» վրա արժենում Խամեսի կես տարվա վարձակալությունը: «Արսենալը» ի դեմս Խամեսի փոխարինող է տեսնում Մեսութ Օզիլին, որը հունվարին կարող է հեռանալ ակումբից: Խամեսը «Բավարիայում» 2017 թվականից հանդես է գալիս երկամյա վարձակալության իրավունքով, սակայն նոր մարզիչ Նիկո Կովաչի օրոք նա մեկնարկային կազմում հստակ տեղ չունի: Գերմանացիները նրան մրցաշրջանի ավարտից հետո 42 մլն եվրոյով ձեռք բերելու իրավունք ունեն:

Նմանատիպ նյութեր