211652_close_icon
views-count4180 դիտում article-date 09:59 17-01-2019

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար կնշանակվի Զառա Բաթոյանը․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կվստահվի ներկայումս փոխնախարարի պարտականությունները կատարող Զառա Բաթոյանին: Շրջանառվող տեղեկությունից հատկապես խանդավառված են մեր երկրում սոցիալական ծառայություն մատուցող միջազգային կազմակերպությունները: Ավելին, իրենց հետ համագործակցող լրագրողներին կոչ են արել այս շրջանում չխանգարել վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի միակ թեկնածուին՝ սոցցանցերում «չքլնգել», խիստ չքննադատել իրենց համախոհ Բաթոյանին, մինչև որ նշանակումն իրականություն դառնա: Նախարարության աշխատակազմի կուլիսային խոսակցություններից տեղեկանում ենք, որ այս լուրը քննարկվում էր դեռ տարեմուտի նախօրեին, և աշխատակազմն անսպասելիորեն ավելի լավ է ընդունել, քան մյուս փոխնախարար Արսեն Մանուկյանի հավանական նշանակման մասին մամուլում հրապարակված տեղեկությունները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր