211652_close_icon
views-count79611 դիտում article-date 15:53 17-01-2019

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. «գոլդ» համարանիշներով Toyota Land Cruiser-ը բախվել է բեռնատար գնացքին. ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի. վարորդին առաջինը օգնության են հասել Վարդենիսի ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Վարդենիս-Սոթք-Քելբաջար ավտոճանապարհի՝ Վարդենիսի վարչական տարածքում Toyota Land Cruiser մակնիշի 110 QQ 10 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ պայմաններում բախվել է բեռնատար գնացքին, իսկ հետո երկաթե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Վարորդին առաջինը օգնության են հասել Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ հետաքննիչ Վոլոդյա Մաթևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր