211652_close_icon

Արտաշատում գործող «ԱԳԱ ֆուդ կորտ» հանրային սննդի կետում առկա սննդամթերքը տրվել է լաբորատոր հետազոտության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count23516 դիտում article-date 18:43 17-01-2019
Արձագանքելով սննդային թունավորման կասկածանքով 10 քաղաքացու Արտաշատի բժշկական կենտրոն տեղափոխվելու վերաբերյալ ահազանգին՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական գործողություններ են իրականացրել Արտաշատում գործող «ԱԳԱ ֆուդ կորտ» հանրային սննդի կետում: Քաղաքացիների հետ զրույցից պարզվել է, որ վերջիններս սկսել են վատ զգալ հիշյալ հանրային սննդի կետից պատվիրված հավի շաուրմա ուտելուց հետո: Թունավորման պատճառը հստակեցնելու նպատակով՝ «ԱԳԱ ֆուդ կորտ»-ում առկա` շաուրմայի լցոնման համար նախատեսված հավի մսից, մայոնեզից, կետչուպից և բանջարեղենային աղցանից կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքները կհրապարակվեն լրացուցիչ: Պարզվել է նաև, որ աշխատակիցներից երկուսը չեն անցել նախնական և պարբերական բժշկական զննություն և չունեն սանիտարական գրքույկներ: «ԱԳԱ Ֆուդ Կորտ» հանրային սննդի կետի աշխատանքը դադարեցված է, կատարվում են ախտահանման աշխատանքներ: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ [url=http://snund.am/%D5%AC%D5%A1%D5%A2%D5%B8%D6%80%D5%A1%D5%BF%D5%B8%D6%80-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D5%A6%D5%B8%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A7-%D5%BF%D6%80%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%B0%D5%A1%D5%B6%D6%80/]snund.am[/url] Ինչպես[url=https://shamshyan.com/hy/article/2019/01/16/1115058/] ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր հունվարի 13-ին Արտաշատ բժշկական կենտրոն «աղիքային ինֆեկցիա» ախտորոշմամբ տեղափոխված քաղաքացիների ինքնությունը: Պարզվել էր՝ հիվանդանոց են տեղափոխվել Արարատի մարզի բնակիչներ, 19-ամյա Հայկ Սարգսյանը, 16-ամյա Է. Բ.-ն, 18-ամյա Սամվել Շաբոյանը, 25-ամյա Գոռ Ժամկոչյանը, 34-ամյա Նարեկ Բադալյանը, 26-ամյա Գրիշա Հովհաննիսյանը, 32-ամյա Արսեն Հարությունյանը, 34-ամյա Անատոլի Մաքսիմովը, 28-ամյա Արարատ Հովհաննիսյանը, 23-ամյա Գրիգոր Բեկլարյանը: Արտաշատի ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց էին տեղափոխվել Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի 15/5 հասցեում գործող «Ագա Ֆուդ Կորտ» սննդի կետից հավի մսից պատրաստված շաուրմա ուտելու հետևանքով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներից Ն. Բադալյանը աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում՝ որպես ավագ քննիչ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր