56965 դիտում
18:47 20-01-2019
Արարատի մարզպետը իրեն պարգևատրել է աշխատավարձի 104.5% դրույքաչափով. Hetq.am
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ևս անմասն չի մնացել իրեն, տեղակալներին, օգնականներին, վարչության պետերին պարգևատրելուց: Թեև պարգևատրումը օրենքով նախատեսված խրախուսման միջոց է, սակայն Գարիկ Սարգսյանն ավելի հեռուն է գնացել, քան իր գործընկերները, հայտնում է [url=https://hetq.am/hy/article/100149?utm_medium=social&utm_source=facebook.page&utm_campaign=postfity&utm_content=postfity839b6&fbclid=IwAR0lpwhfJUf6ANsllGD6FSbuybCx99P3ypyWYDL30TOkGnhZfifpUl-sRVQ]Hetq.am[/url]-ը:
Նա 2018թ. դեկտեմբերի 24-ի թիվ 312 կարգադրությամբ՝ մարզպետարանում աշխատող 15 անձանց, այդ թվում իրեն, պարգատրել է 104.5% դրույքաչափով: Հավանաբար գումարի չափն աչք «չծակելու» համար չի նշվել կարգադրության մեջ:
Մարզպետ Գարիկ Սարգսյանը կարգադրությունը հիմնավորել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 10-րդ կետով: Մինչդեռ, օրենքի հենց այդ դրույթում բոլորովին այլ բան է ասված. «Աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից պետական ծառայողը հատուկ առաջադրանքների և(կամ) որակյալ աշխատանքի կատարման համար պարգևատրվում է իր մինչև մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով` անմիջական ղեկավարի առաջարկությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձի հայեցողությամբ տարեկան ոչ ավելի, քան 3 անգամ»:
Օրենքը նախատեսում է պարգատրում մինչև մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով, մինչդեռ մարզպետ Սարգսյանը պարգատրել է դրույքաչափը գերազանցող՝ 104.5%-ի չափով: Օրինակ՝ Կոտայքի մարզպետի կարգադրությամբ 1-ին կարգի, առաջատար և գլխավոր մասնագետները պարգևատրվել են աշխատավարձի 100%-ի չափով, իսկ ղեկավար անձնակազմը՝ 87%-ի չափով, Արմավիրում՝ մարզպետը պարգատրվել է 100%-ի չափով, իսկ տեղակալները, խորհրդականը, օգնականը՝ 57%:
Արարատի մարզպետի հիմնական աշխատավարձը 661,400 դրամ է: 104.5%-ի դեպքում պարգատրման չափը կազմում է 691,163 դրամ: Տեղակալների հիմնական աշխատավարձը կազմում է 529,120 դրամ, պարգատրվել է 552,930 դրամ և այլն:
Նմանատիպ նյութեր
8001 դիտում
10:11 03-12-2019
Արարատի մարզպետը վարսավիրի ծեծից հետո ինքն իրեն պարգևատրել է 1 մլն դրամով․ «168 ժամ»
2433 դիտում
12:52 14-09-2019
2020 թվականից մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվելու են միասնական դրույքաչափով. ՊԵԿ
7472 դիտում
18:38 14-04-2019
Արմեն Եղիազարյան. Լոռու մարզպետը նորից պարգևատրել է իրեն և մարզպետարանի որոշ ընտրյալների. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
12805 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ