31413 դիտում
23:46 21-01-2019
Հերթական բողոքը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի դեմ. քաղաքացին իր մոր մահվան մեջ մեղադրում է նշված կենտրոնի բժշկին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ, 65-ամյա Սուսաննա Հակոբյանի դիմումի փաստով:
Վերջինս դիմել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ 2018 թ.-ի հուլիսի 25-ին 89-ամյա մորը՝ Զաբելլա Միքայելյանին տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ 1 օր անց մայրը մահացել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս. Հակոբյանը հայտնել է, որ մոր մահվան մեղավորը այդ օրվա հերթապահ բժիշկ Լևոն Օրլովն է եղել, ով իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ է կատարել, ինչի հետևանքով մայրը մահացել է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
34122 դիտում
11:45 13-01-2019
68-ամյա քաղաքացին իր կնոջ մահվան մեջ մեղադրում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկներին