2165 դիտում
11:12 22-01-2019
ՀՅԴ-ն Փաշինյանի անսպասելի ուղերձում դրական միտում է տեսնում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունվարի 16-ից Արցախում ընթացող ՀՅԴ 33-րդ ընդհանուր Ժողովի աշխատանքների կապակցությամբ ողջույնի ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում, ՀՅԴ-ն իր հաղորդագրության մեջ ընդգծել է, որ ուղերձը ստացվել է ժողովի հինգերորդ օրը «անսպասելիորեն»:
Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Վահագն Մատինյանին, սակայն վերջինս ասաց, որ տեղյակ չէ ուղերձի բովանդակությունից։ Հետաքրքրվեցինք` ի վերջո ուղերձը հրապարակվելո՞ւ է։ «Չեմ կարող ոչինչ ասել։ Ամենայն հավանականությամբ, ուղերձը ընթերցվել է ժողովի ժամանակ։ Եթե ժողովը հարկ համարի հրապարակել, կհրապարակվի»,- ասաց նա։
Մինչ այդ նկատենք, որ ՀՅԴ-ում հակված են կարծելու, թե Փաշինյանի այս քայլը միտված է եղել իրենց հետ հարաբերությունները պահպանելու հատկապես ԱԺ ընտրություններում ՀՅԴ ձախողումից հետո, երբ նրանք չանցան խորհրդարան: ՀՅԴ-ում կարծում են, թե Փաշինյանը ցանկանում է կամուրջները չայրել` հաշվի առնելով Սփյուռքում ՀՅԴ դերը, մանավանդ որ վարչապետը ցանկանում է բարձր պահել իր վարկանիշը Սփյուռքում։ Մի ուշագրավ բան ևս. ողջույնի ուղերձը եղել է ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանի ելույթից հետո, որտեղ նա քննադատել էր նոր իշխանություններին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը