57811 դիտում
11:15 23-01-2019
Արտակարգ դեպք Երևանում. Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի 4 երեխա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ հունվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի երեխաներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Հարությունյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են՝ վիրավորներն են Երևանի բնակիչ՝ 17-ամյա Դավիթ Ո.-ն՝ «աջ ականջի վերին հատվածի քերծվածքներ» ախտորոշմամբ, 16-ամյա Դավիթ Տ.-ն՝ «աջ քունքային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ, 17-ամյա Ռոբերտ Ա.-ն՝ «ձախ վերհոնքային հատվածի պատռված արյունահոսող վերք, ենթամաշկային հեմատոմա» ախտորոշմամբ, 17-ամյա Արտաշես Ս.-ն՝ «գագաթային շրջանի պատռած վերք և սալջարդ» ախտորոշմամբ։
Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ նշված անձանց հետ վիճաբանություն է տեղի ունեցել նույն օրը, ժամը 13։30-ի սահմաններում Չայկովսկու փողոցում Երևանի բնակիչներ՝ 18-ամյա Վահագն Խ.-ի, 18-ամյա Ժիրայր Փ.-ի, 19-ամյա Ռազմիկ Գ.-ի միջև, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի հետևանքով ստացել են մարմնական վնասվածքներ։
Փաստի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են հետաքննչական բաժանմունք։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված 4 երեխաները սովորում են Մ. Աբեղյանի անվան դպրոցում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2120 դիտում
22:32 29-11-2018
ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը նշում է հիմնադրման 75-ամյա հոբելյանը
2594 դիտում
13:13 29-07-2020
Վարդան Դևրիկյանը վերընտրվել է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի պաշտոնում