211652_close_icon
views-count1831 դիտում article-date 12:24 23-01-2019

Պաշտպանն առաջարկներ է ներկայացրել մատչելի բնակարան զինծառայողներին ծրագրի վարկավորման կարգի և պայմանների վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ներկայացրել է կարծիք՝ «Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ: Նախագծով սահմանվում են սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկա¬վոր¬ման կարգը և պայմանները: Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկել է նախատեսել, որ անօրինական կերպով ծառայությունից արձակված զինծառայողը ծառայության վերականգնման դեպքում շարունակի օգտվել պետության կողմից վարկի տոկոսի սուբսիդավորման և եկամտահարկի վերադարձման պայմաններից: Առաջարկվել է նաև հստակեցնել պետության կողմից վարկի սուբսիդավորման չափը, ինչպես նաև դիմում-հայտի համար ներկայացվող պահանջները:

Նմանատիպ նյութեր