1842 դիտում
17:54 23-01-2019
Տրանսպորտի նախարարն ընդունել է ԱՊՀ ՀՄՄ գրասենյակի ղեկավարին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հունվարի 23-ին ընդունել է ԱՊՀ տարածաշրջանում Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գրասենյակի ղեկավար Կիրիլ Օպարինին, ով Երևանում մասնակցում է ռադիոհաճախականության տիրույթի և արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով ԿՏՀ կոմիտեի 14-րդ նիստի աշխատանքներին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կիրիլ Օպարինն անդրադարձել է ԿՏՀ կոմիտեի 14-րդ նիստի աշխատանքներին` ընդգծելով հայկական հյուրընկալության առանձնահատկություններն ու միջոցառման կազմակերպման և անցկացման բարձր չափանիշները։
ՀՄՄ գրասենյակի ղեկավարը նախարարին ներկայացրել է միության գործունեությունը, մանրամասնել իրենց առաջիկա միջոցառումների թեմաներն ու աշխատանքների ժամանակացույցը, նշել, որ ուրախ կլինեն, եթե դրանց մասնակցեն նաև հայ մասնագետները։
Նախարար Հակոբ Արշակյանը, շնորհակալություն հայտնելով առաջարկի համար, նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված է ԱՊՀ տարածաշրջանային ծրագրերով և նախարարության, ինչպես նաև կազմակերպությունների մակարդակով կարող են մասնակցություն ունենալ դրանցում։ Նա նաև անդրադարձել է համագործակցության շրջանակներին՝ նշելով, որ նախարարության և ՀՄՄ-ի միջև սերտ համագործակցություն կա ձևավորված, ինչը կշարունակվի նաև առաջիկայում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել բարձր տեխնոլոգիաների ոլորտում բարձրակարգ կադրեր պատրաստելու անհրաժեշտությանը։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը մեծ ներուժ ունի այդ ուղղությամբ և ներկայում տեխնիկական բուհերի հետ ակտիվ աշխատանքներ են տարվում՝ ոլորտը անհրաժեշտ կադրերով համալրելու համար։
Կիրիլ Օպարինը նշել է, որ տեղյակ է հատկապես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում իրականացվող բարեփոխումների մասին և ցանկություն ունեն այդ ուսումնական հաստատության բազայի վրա ծրագրեր իրականացնել։
ՀՄՄ գրասենյակի ղեկավարը նախարարին ներկայացրել է նաև 2020թ. միության կողմից նախատեսվող էլեկտրակապի ֆորումի որոշ մանրամասներ, հետաքրքրվել, թե ի՞նչ թեմաներ կարող են առաջնահերթ լինել հայ գործընկերների համար՝ ֆորումի ծրագրում ընդգրկելու նպատակով։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մասնագիտական շրջանակներում քննարկումներից հետո ներկայացնել առաջարկություններ։
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
5297 դիտում
20:54 20-06-2017
ՀՀ տրանսպորտի նախարարն ընդունել է «Մայքրոսոֆթ»-ի ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակի ղեկավարին
6802 դիտում
23:11 15-12-2017
Տրանսպորտի նախարարը հյուրընկալել է ՀՄՄ ռադիոկապի գրասենյակի տնօրենին
1173 դիտում
18:41 14-05-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավարին
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»