Մադուրոն հրաժարվեց պաշտոնաթող լինել
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրաժարվել է պաշտոնաթող լինել: Ինչպես հայտնել է Agencia Venezolana de Noticias-ը, յդ մասին նա հայտարարել է Գերագույն դատարանում ունեցած իր ելույթի ընթացքում։
«Ես երբեք չեմ հրաժարվի հայրենիքի առջև իմ ստանձնած պարտավորություններից, ես երբեք դա չեմ անի»,- ասել է նա ու հավելել, որ կշարունակի պաշտոնավարել մինչև 2025 թվականին իր մանդատի ավարտը:
Խոսելով ընդդիմության կողմնակիցների ելույթների մասին՝ պետության ղեկավարն ասել է. «Մենք բախվել ենք հեղաշջման փորձի և պարտավոր ենք առավելագույն վճռականությամբ դիմակայել դրան»:
Հիշցնենք, որ հունվարի 23-ին Վենեսուելայի ընդդիմադիր Ազգային ասամբլեայի խոսնակ Խուան Գուայդոն իրեն հայտարարել է երկրի նախագահի պաշտոնակատար: Քաղաքական գործչին արդեն Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար են ճանաչել ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, այլ երկրներ, ինչպես նաև Ամերիկյան պետությունների կազմակերպությունը:
Մադուրոն դա որակել է Վաշինգտոնի կազմակերպած պետական հեղաշրջում ու հայտարարել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Երկրի բազմաթիվ քաղաքներում սկսվել են ընդդիմության բողոքի ակցիաներ, որոնք արդեն վերաճել են ոստիկանության ու Ազգային գվարդիայի հետ ընդհարումների։ Կան տասնյակ զոհեր: