ԱՄՆ-ն իր դիվանագետների մի մասին Վենեսուելայից հետ է կանչել
Միացյալ Նահանգները հետ է կանչում Կարակասում ԱՄՆ դեսպանատան դիվանագիտական անձնակազմի մի մասին, որոնց պարտականություններում չեն մտնում արտակարգի իրավիճակներին անձագանքելը, սակայն դիվանագիտական առաքելությունը շարունակում է իր աշխատանքը: Այս մասին Tass գործակալությանը հայտնել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը:
«Հունվարի 24-ին Պետքարտուղարությունը հրահանգել է հետ կանչել այն քաղծառայողներին, որոնց պարտականությունների մեջ չեն մտնում արտակարգի իրավիճակներին անձագանքելը: Հետ կանչված դիվանագետների հետ երկիրը կլքեն նաև նրանց ընտանիքները»,-նշել է նա:
Վերջինի խոսքով՝ Միացյալ Նահանգները նման քայլ է ձեռնարկում՝ ելնելով Վենեսուելայում անվտանգության գործակցի գնահատականից: