1377 դիտում
13:09 25-01-2019
ՀՔԾ-ն թույլատրել է Սամվել Մայրապետյանին մեկնել Գերմանիա
Հատուկ քննչական ծառայությունը թույլատրել է գործարար Սամվել Մայրապետյանին դուրս գալ երկրից բուժման նպատակով։ «[url=https://armenpress.am/arm/news/962001.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին ասաց նրա պաշտպան Կարեն Բատիկյանը։ Պաշտպանը նշեց, որ Մայրապետյանը հրատապ պետք է մեկնի Գերմանիա բուժման նպատակով:
Հարցին, թե որքան ժամանակով է Մայրապետյանի բուժումը ընթանալու, պաշտպանն ասաց, որ դա կանխատեսել հնարավոր չէ. բուժումը կարող է տևել 1 ամիս կամ 6 ամիս:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի հունվարի 17-ի որոշմամբ բավարարել է Սամվել Մայրապետյանի 2019 թվականի հունվարի 2-ի միջնորդությունը՝ Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկելու վերաբերյալ: Դիմումատուն Եվրոպական դատարանից խնդրել էր ՀՀ իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը և թույլատրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից:
Նմանատիպ նյութեր
1983 դիտում
11:05 08-10-2018
ՀՔԾ-ն հաստատում է գործարար Սամվել Մայրապետյանին ձերբակալելու մասին տեղեկատվությունը
3147 դիտում
09:34 14-02-2017
ԱԳՆ-ն մոտ 20 հազար դոլար Է վճարել հայտնի գործարար Սամվել Մայրապետյանին. «Ժողովուրդ»
5651 դիտում
19:58 17-11-2018
Արա Բաբլոյանը «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպել է Սամվել Մայրապետյանին. Aravot.am
Այս բաժնից
352 դիտում
16:39 25-10-2024
Բագրատ Սրբազանի աջակիցները ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում
304 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ
379 դիտում
15:59 25-10-2024
Մոտ ապագայում կորոշենք, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի COP29-ին. փոխարտգործնախարար