211652_close_icon
views-count2454 դիտում article-date 16:45 25-01-2019

Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄԷ դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիի հետ, ով ավարտում է դիվանագիտական ծառայությունը մեր երկրում: Վստահություն հայտնելով, որ առաջիկայում երկու երկրների փոխգործակցության շրջանակը կշարունակի ընդլայնվել` զրուցակիցները արդյունավետ ու հաջողված են գնահատել Հանրապետության նախագահի՝ վերջերս Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցը, հանդիպումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: Նշվել է, որ դրանց իրականացումը նոր թափ կհաղորդի հայ-էմիրաթական համագործակցությանը՝ այն բարձրացնելով որակական նոր մակարդակի: Հանրապետության նախագահը դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին հաջողություններ է մաղթել նրա հետագա գործունեության մեջ:

Նմանատիպ նյութեր