211652_close_icon
views-count1431 դիտում article-date 22:52 25-01-2019

Հայ-Ռուսական համալսարանը կհամագործակցի ճապոնական Human Holdings և թայլանդական TalentEx ընկերությունների հետ

Հայ-Ռուսական համալսարանի Հումանիտար գիտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Սարգսյանը, ճապոնական Human Holdings ընկերության միջազգային գործարար կապերի գծով գործադիր տնօրեն Կենտարո Օզավան և թայլանդական TalentEx ընկերության գլխավոր տնօրեն Յոջիրո Կոշին ստորագրել են համագործակցության հուշագիր: Հուշագրով նախատեսվում է ճապոներենի դասընթացներ կազմակերպել Ճապոնիայում աշխատել ցանկացող սկսնակ ծրագրավորողների համար։ Դասընթացների ավարտից հետո նրանք աշխատանքի կտեղավորվեն ճապոնական ՏՏ ընկերություններում և նոր հմտություններ ձեռք բերելով՝ կվերադառնան Հայաստան: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև համագործակցության հետագա զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ ՀՌՀ-ի ուսանողների համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ճապոներենի դասընթացների կազմակերպմանը և արտասահմանյան ՏՏ ընկերություններում աշխատանքային պրակտիկա անցնելուն վերաբերող հարցեր: [b] ՀՌՀ մամուլի ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր